33. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.
1/ անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,
2./ անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով,
3/ եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:
34. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, սահմանված կարգով, ՀԸՀ որոշմամբ ընդունվում են անվճար համակարգ`
ա) 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը եւ հետագայում աշխատելը հակացուցված չէ,
բ) առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
35. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
36. ՀԸՀ-ն որոշում է ընդունում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնությունների հաղթողներին, ինչպես նաեւ` տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, բուհ ընդունելու մասին` ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին:
37. ՀԸՀ-ն որոշում է ընդունում մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի եւ վճարովի ԱՏ ուսուցման համակարգում թափուր տեղերը վերաբաշխելու, ինչպես նաեւ անվճար ու վճարովի ԱՏ համակարգի պահուստային տեղերը բաշխելու վերաբերյալ:
|