Понедельник, 23.10.2017
Мой сайт
Меню сайта





Категории раздела
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ [1]
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ [1]
ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ [1]
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1]
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ [5]
Наш опрос
Ձեզ դուր են գալիս Հայաստանում քննությունների անցկացման որակը
Всего ответов: 2495
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Статьи » Կանոնները » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
8. Ընդունելության քննությունները կազմակերպվում են Նախարարի կողմից հաստատված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով, գիտելիքների գնահատման չափանիշներով եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով:

9. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի եւ ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմակերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած եւ Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով եւ գնահատման չափանիշներով:

10. Ընդունելությանը մասնակցելու համար բոլոր դիմորդները լրացնում են ընդունելության մեկ դիմումհայտ` իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ hայտագրելով մասնագիտություններ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն լրացրած դիմումհայտի` դիմորդը կարող է մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ վեց վճարովի, ինչպես նաեւ ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման (ԱՏ)` (վճարովի հայտերի նույն հերթականությամբ) մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները: Դիմում հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունելության քննությունների Հաշվիչ կենտրոնի ղեկավարը դիմում հայտերի բազան էլեկտրոնային կրիչով հանձնում է ՀԸՀ նախագահին:

1/ 2008-2009թթ. շրջանավարտները «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները իրենց բնակության վայրի` այդ նպատակով հաստատված ուսումնական հաստատությունում:

Որպես ընդունելության մրցութային միավոր 2008-2009թթ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար սահմանված «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների համար հիմք են ընդունվում տվյալ առարկաների միասնական քննության արդյունքները:

2/ Միասնական քննությունների արդյունքները ԳԹԿ-ի տնօրենը քննությունների ավարտից հետո էլեկտրոնային կրիչով հանձնում է ՀԸՀ նախագահին,

3/ դիմորդը, ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտություն-ներին համապատասխան հայտագրում է միայն կենտրոնացված («Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն լեզուների բանավոր քննությունները), ստեղծագործական մրցույթ (գրավոր)) եւ ներբուհական կարգով հանձնվող քննությունների առարկայացանկը (առանց միասնական քննությունների),

4/ 2008-2009թթ. միասնական քննություններին մասնակցած, բայց պետական բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունված դիմորդները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Պպահպանելով գնահատականը դիմորդը կարող է նաեւ վերահանձնել այն եւ մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից,

5/ 2008թ. միասնական քննություններին մասնակցած, բայց բուհ չնդունված դիմորդները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները օգտագործել 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության մրցույթի ժամանակ,

6/ 18 տարին լրացած, 2009թ. միասնական քննություններին մասնակցած, բայց ժամկետային զինվորական ծառայության անցնելու պատճառով ՀՀ պետական բուհերի ընդունելության մրցույթին չմասնակցած արական սեռի շրջանավարտները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` տվյալ տարվա համար,

7/ չի թույլատրվում դիմորդի կողմից ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Հաշվիչ կենտրոնի բազայում նույն դիմորդի մեկից ավելի հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու րավունքից:

11. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

12. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

13. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել: «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմու-թյուն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունը հայտագրած, բայց հարգելի պատճառով չներկայացած դիմորդները այն հանձնում են մինչեւ կենտրոնացված քննությունների սկիզբը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած օրը:

Категория: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ | Добавил: Armenia (17.06.2010)
Просмотров: 5119 | Рейтинг: 1.7/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • jermuk
  • About Armenia
  • Armenian Real Estate
  • directory.do.am
  • armenian restaurant
  • Նորություններ
  • Copyright MyCorp © 2017
    Конструктор сайтов - uCoz