Четверг, 28.03.2024
Мой сайт
Меню сайта





Категории раздела
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ [1]
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ [1]
ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ [1]
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1]
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ [1]
Наш опрос
Ձեզ դուր են գալիս Հայաստանում քննությունների անցկացման որակը
Всего ответов: 2755
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Статьи » Կանոնները » ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ


38. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար: Կենտրոնացված եւ ներբուհական քննությունների համար դիմորդը վճարում է 1500 դրամ` յուրաքանչյուր քննության համար: Անկախ քննություններին մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում.


1/ սույն կանոնների 33-36-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից,


2/ ՀԸՀ-ն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից («Հայոց լեզու, գրականություն»,«Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների վճարից կարող է ազատել ԳԹԿ-ն):


39. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2009թ. մայիսի 11-ից մինչեւ հունիսի 1-ը ժամը 18:00-ն:


40. Օտարերկրյա քաղաքացիների եւ 2009 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչեւ հուլիսի 10-ը, իսկ քննություններն անցկացվում են 2009թ. հունիսի 2-ից մինչեւ հուլիսի 26-ը:


41.Կենտրոնացված եւ ներբուհական քննությունները կազմակերպվում են հուլիսի 15-ից հուլիսի 26-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:


42. Դիմորդները քննություններին եւ ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը եւ փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշվող առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:


43. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների մրցութային համարվելու դեպքում` ԳԹԿ-ի կողմից տրված վկայագիրը դիմորդը բուհ ընդունվելու դեպքում համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:


44. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի եւ ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:


45. Դիմում-հայտի հետ ներկայացվում են`


ա) 2008-2009ուս. տարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք դպրոցից` ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: 2008-2009ուս տարվա շրջանավարտները միջնակարգ կրթության ատեստատը ներկայացնում են մինչեւ հուլիսի 10-ը (ինչպես նաեւ 2009 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները եւ օտարերկրիա քաղաքացիները), միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակները),


բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),


գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),


դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),


ե) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,


զ) սույն կանոնների 33-36-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաեւ զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),


է) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,


ը) փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար 1.500 դրամ վճարելու վերաբերյալ անդորագիրը :


46. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է


47. Քննություններին եւ մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:


Категория: ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ | Добавил: Armenia (17.06.2010)
Просмотров: 9635 | Комментарии: 4 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 4
4 Ռուզաննա  
0
Դեղագործ

3 QARIK  
0
525252

2 QARIK  
0
5555qnarik

1 lilit  
0
kicd

Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • jermuk
  • About Armenia
  • Armenian Real Estate
  • directory.do.am
  • armenian restaurant
  • Նորություններ
  • Copyright MyCorp © 2024
    Конструктор сайтов - uCoz