Суббота, 20.04.2024
Мой сайт
Меню сайта





Категории раздела
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ [1]
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ [1]
ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ [1]
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1]
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ [1]
Наш опрос
Ձեզ դուր են գալիս Հայաստանում քննությունների անցկացման որակը
Всего ответов: 2755
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Статьи » Կանոնները » ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ բուհեր) 2009 թվականին ընդունելությունը կատարում են` ըստ ՀՀ կառավարության հաստատած (27.11.2008թ.թիվ 1439-Ն) մասնագիտությունների ցանկի:


2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն Կանոնների (ընդհանուր հիմունքներով) կամ «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների»:


4. Սույն Կանոնների համաձայն` ընդունելությունը բուհերում կատարվում է՝


1/ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),


2/ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)՝ ըստ մասնագիտությունների,ՀՀ կառավարության սահմանած, տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),


3/ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի ԱՏ)՝ ըստ մասնագիտությունների բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված տեղերի (ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),


4/ անվճար ուսուցմամբ սովորողները օգտվում են պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցման կարգից,


5/ ընդունվածները օգտվում են «ՀՀ բուհերում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու» կարգի դրույթներից: Վճարովի ուսուցմամբ սովորողները կարող են օգտվել բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման կարգից:

5. Ընդունելության քննությունների (միասնական, կենտրոնացված եւ ներբուհական) կազմակերպման եւ վերահսկման նպատակով, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով, ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով (այսուհետ՝ ՀԸՀ) եւ ՀՀ ԿԳ նախարարության լիազոր ներկայացուցիչների խումբ: ՀՀ ԿԳ նախարարության լիազոր ներկայացուցիչը վերահսկում է ընդունելու-թյան քննությունների անցկացման գործընթացը, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է քննական կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ ներկայացուցչի եւ կազմակերպիչների աշխատանքը:


6. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների պետական բուհեր ընդունելության գրավոր քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են միասնական քննությունների համակարգով:


7. ՀԸՀ-ի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների եւ ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների գործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի 2009թ. ընդունելության կանոնակարգով:


Категория: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ | Добавил: Armenia (17.06.2010)
Просмотров: 4698 | Комментарии: 1 | Рейтинг: 1.5/2
Всего комментариев: 1
1 Hovo  
0
dimord

Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • jermuk
  • About Armenia
  • Armenian Real Estate
  • directory.do.am
  • armenian restaurant
  • Նորություններ
  • Copyright MyCorp © 2024
    Конструктор сайтов - uCoz