Пятница, 19.04.2024
Мой сайт
Меню сайта





Категории раздела
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ [1]
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ [1]
ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ [1]
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1]
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ [1]
Наш опрос
Ձեզ դուր են գալիս Հայաստանում քննությունների անցկացման որակը
Всего ответов: 2755
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » Статьи » Կանոնները » ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
14. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ եւ բարձր միավորները: Մինչեւ ութ միավորի դեպքում` գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, oրինակ` 7.5 միավորը հավասարեցվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:

15. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմու-թյուն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լե-զու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզու-ներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20 միավորային համակարգին:

16. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմու-թյուն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների գրավոր քննությունների արդյունքների բողոքարկումը իրականացվում է 2009թ. միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման ընթացակարգով:

17. Բանավոր` կենտրոնացված քննության գնահատականը դիմորդին հայտնում են քննության օրը՝ քննասենյակում: Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու:
18. Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները (հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ մասնագիտական-տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունում կամ միասնական կարգով քննություն են հանձնում հայոց լեզվից, գրականությունից (գրավոր).

ա) 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», (ինչպես նաեւ «Օտար լեզու» (անգլերեն, գերմա-ներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» եւ «Մաթեմատիկա») առարկաjի մրցութային քննություն Է համարվում համապատասխան առարկայի միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության շրջանավարտների հանձնած միասնական քննությունը,

բ) 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «հայոց լեզու» առարկայի ոչ մրցութային քննություն է համարվում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության շրջանավարտների հանձնած ավարտական քննությունը,

գ) եւ` անվճար, եւև վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելու համար դիմորդը կարող է մասնագիտությունների եւ քննությունների ցանկում մեկ աստղանիշով նշված հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից, միջին մասնագիտական (հիմնական եւ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ մասնագիտական, տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերից (սույն կարգի 30-րդ կետը),

դ) ռուսական կրթությամբ շրջանավարտները ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն լեզվով (բացառությամբ հայերեն եւ օտար լեզուների քննությունների):

19. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից, գրականությունից գնահատական չունեցող դիմորդները (Ա եւ Ա+Բ տարբերակները չհանձնած) հայոց լեզու, գրականություն (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից միասնական (գրավոր), իսկ ռուսաց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցողները՝ որեւէ օտար լեզվից՝ միասնական գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն), ընդ որում`

1/ «030700-Միջազգային հարաբերություններ», «030600–Լրագրություն», «031000-Հայոց լեզու եւ գրականություն», «051000-Մանկավարժություն եւ հոգեբանություն», «051100-Մանկավարժություն եւ մեթոդիկա», «051300-Սոցիալական մանկավարժություն», «051500-Հատուկ կրթության մանկավարժություն եւ հոգեբանություն», «032300-Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում հայոց լեզվի, գրականության գրավոր միասնական քննությունը պարտադիր է,

2/ «031100- Լեզվաբանություն, ռուսաց լեզու»,« 032400-Ռուսաց լեզու եւ գրականություն» (ԵրՊԼՀ-ում), «031200- Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու» (ԵՊՀ) մասնագիտությունների համար սահմանված Հայոց լեզու, գրականություն (գրավոր) առարկայի փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),

3/ «032400-Ռուսաց լեզու եւ գրականություն» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու, գրականություն» (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր):

20. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), ընդ որում՝

1/ «030700-Միջազգային հարաբերություններ», «031200-Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)», «031300-Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)», «030800-Արեւելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300-Թարգմանչական գործ», «080000-Տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությունների խմբի, «200400- Չափագիտություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացում» (ԵՊՏՀ), «311102-Սննդարդյունաբերության էկոնոմիկա եւ կառավարում», «311112-Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում», «311105-Ապրանքագիտություն եւ ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրության եւ պարենամթերքի)», «311103-Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «311107-Ագրոբիզնես եւ շուկայաբանություն», «310111-Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն եւ տեղեկատվություն», «310112-Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)» մասնագիտությունների համար օտար լեզվի գրավոր միասնական քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:

21. Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Ֆիզի-կա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը: Երեւանի պետական համալսարանի «Կենսաինֆորմատիկա» մասնագիտության դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» մրցութային քննություններից երկուսը:

22. Կետ 21-ում նշված մասնագիտությունների համար մրցույթն անց է կացվում դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշած առարկայի քննական գնահատականին:

23. Դիմորդը անվճար եւ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտությունների մրցույթներին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով, տասնորդական մասի պահպանմամբ: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու պայմանով:

24. ՀՀ պետական բուհերում մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների):

25. Անվճար եւ վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անց են կացվում մեկ փուլով:

26. Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին (ԱՏ)` հայտագրած վճարովի հայտերի հերթականությամբ, դիմում-հայտում համապատասխան նշման դեպքում:

27. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է հայտագրած մասնագիտության համար մրցութային քննություններից հավաքած դրական միավորների գումարով.

1/ ընդունելության մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտի գերակայությամբ, 2/ առաջին հայտի մրցույթով չանցած դիմորդների համար անվճար-վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում դիմում-հայտում լրացված մասնագիտությունների հայտերի հերթականությանը համապատասխան,

3/ դիմում-հայտում նշված որեւէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին,

4/ վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների եւ քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի այդ առարկաների ավարտական քննությունների գնահատականը կամ տարեկան գնահատականը (սույն կանոնների 30-րդ կետը),

5/ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ` վճարովի ԱՏ մրցույթով ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

28. ՀՀ սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքների ու դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված (ՀՊՄՀ, ԵրՊԼՀ, ԳՊՄԻ, ՎՊՄԻ, Գորիսի պետական համալսարան) անվճար տեղերի մինչեւ 50%-ի չափով կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլ-տետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի մինչեւ 30%-ի չափով, համայնքների ներկայացմամբ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա, մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար:

1/ ՀՊԱՀ-ի «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա», «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի մինչեւ 50%-ի չափով կազմակերպվում է նպատակային ընդունելություն` համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանների ներկայացրած հայտերի,

2/ Նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած դիմորդները ընդունվելուց հետո, մինչեւ հրամանագրումը, գործուղող եւ ընդունող կողմերի հետ սահմանված կարգով կնքում են պայմանագիր, որը վավերացվում է համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

29.Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

1/ բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2/ արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3/ դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4/ ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1439-Ն որոշմամբ հաս-տատված ՀՀ պետական բուհերի առկա ուսուցմամբ 2009/2010 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5/ դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6/ տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

30.Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաեւ անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) եւ երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար`

1/ 1999-2000 եւ հետագա ուսումնական տարիների շրջանավարտ դիմորդների համար մրցութային եւ ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական եւ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի պետական ավարտական քննական գնահատականները,

2/ 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական տեխնիկական եւ միջին մասնագիտական հաստատությունների ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից եւ կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաեւ նախորդ տարիների շրջանավարտների համար),

3/ հայոց լեզվից եւ մաթեմատիկայից՝ 1996 թվականին եւ դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

4/ մինչեւ 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետեւյալ միավորներին՝ «3»-ը համարժեք է 13 միավորի, «4»-ը համարժեք է 17 միավորի, «5»-ը համարժեք է 20 միավորի,

5/ 1999-2000 եւ հետագա ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն եւ քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

6/ 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, ամապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են միասնական կարգով:

31. Անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է ՀԸՀ-ը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին՝ հրամանագրման:

32. Անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները (բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի եւ ճարտարապետության մասնագիտություններից), ամփոփվում են մինչեւ ս/թ օգոստոսի 1-ը:

Категория: ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ | Добавил: Armenia (17.06.2010)
Просмотров: 14870 | Рейтинг: 3.8/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск
Друзья сайта
  • jermuk
  • About Armenia
  • Armenian Real Estate
  • directory.do.am
  • armenian restaurant
  • Նորություններ
  • Copyright MyCorp © 2024
    Конструктор сайтов - uCoz